ՏԵՍԼԱԿԱՆ

Փոխվում է կյանքը` լինում են և ուրախ և ընկճված օրեր, սակայն եթե Դու լավ տեսիլք ունես, վաղը լավ օր կլինի: Ուրեմն եկեք հավատանք, որ ՀՀ շատ ձեռնարկություններ և ընկերություններ ևս կզբաղվեն սոցիալական ձեռներեցությամբ և հանդես կգան կորպորատիվ պատասխանատվության իրենց ծրագրերով: Ուրեմն հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ի և եվրոպական շատ երկրների ՀՀ դեսպանատների շուրջ կգոյանան հերթեր Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալու համար, և յուրաքանչյուր OK կուրախացնի ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու: