ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

Այստեղ կարող է լինել ոչ միայն Ձեր կարծիգը նախագծի մասին, այլև այն ամենը, ինչ հուզում է Ձեզ, առնչվում Ձեր գործունեությանը (սպառող, հարկային մարմնի ներկայացուցիչ):

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:                                    

(ՀՀ Սահմանադրություն, հոտված 8):

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:  Ոչ ոք չի կարող զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով, օրենքով նախատեսված դեպքերի.....

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:                        

(ՀՀ Սահմանադրություն, հոդված 31)

Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:  Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են... 

(ՀՀ Սահմանադրություն, հոդված 33.1)