Սիրելի այցելու, եթե Դուք ունեք հարցեր, որոնք անհանգստացնում և հուզում են Ձեզ, խնդրում ենք հետադարձ կապի միջոցով տեղեկացնել մեզ: Մենք կփորձենք օգնել Ձեզ և անհրաժեշտության դեպքում կտեղադրենք կայքի "Կարծիք" էջում համընդհանուր քննարկման:
Ձեզ ենք ներկայացնում մեզ ուղղված երկու նամակ և մեր պատասխանները նամակի հեղինակին և սպասում ձեր արձագանքին: Ավելացնենք, որ 02.10.10 թ. «Առավոտ» թերթն անդրադարձել է www.hdm.am կայքին: Պարզվում է, որ լրագրողը նույն hripsimej@mail.ru էլ. փոստի հասցեատերն է: Թե ինչու՞ «Առավոտ» թերթին դուր չի գալիս ստվերի դեմ պայքարի մեր նախագիծը, ինչու՞«ընդամենը երեք քայլ» ամենօրյա անվճար խաղը «մեկնաբանվել է» որպես «Անչափահասները խաղում են ՀԴՄ լոտո», թողնենք նրանց խղճին: Կասկած, չարություն, նախանձ, բամբասանք, ժուռնալիստական տհասություն, զրպարտություն: Մինչ հոդվածը տպելը, անգամ անհրաժեշտություն չեն համարել գոնե նամակներում ներկայանալ կամ այցելել մեր գրասենյակ, հոդվածում արծարծված որևէ հարց պարզել տեղում: Դրա համար էլ նրանց անհասկանալի, անգամ ծիծաղելի է կայքի «Նպատակ» և «Տեսլական» բաժիններում զետեղված մեր տեսակետը:
Նախագիծն այլընտրանք է ՊԵԿ-ի «Շահող կտրոն» խաղին: Խոստովանենք` սկզբում մենք որոշակիորեն մտահոգված էինք, որ ՊԵԿ-ը խոչընդոտ կհանդիսանա ծրագրին, բայց պարզվում է, որ իրեն ազատ մամուլ համարող թերթն է ինչ-որ խանութպանի պատվեր կատարում: Մենք վստահ ենք, որ անկախ նրանից, իրենք ուզում են, թե ոչ, մեր թոռները կապրեն արժանապատվորեն և երջանիկ` հարուստ, հզոր և ազատ երկրում: Պետք է միայն գիտակցել, որ հայրենիքը ոչ թե ժառանգություն է` ստացած մեր պապերից, այլ պարտք, որը մենք պարտավոր ենք պատվով վերադարձնել մեր թոռներին: www.hdm.am կայքի աշխատակազմ
Նամակ 1
Հետաքրքիր է, թե ինչպես պետք է ձեր կայքի միջոցով հանդիպեն կամ շփվեն գործարարները, հարկահավաքներն ու շարքային սպառողը: Ես հիմնականում առևտուր եմ անում Սամվել Ալեքսանյանի խանութներից, ի՞նչ եք կարծում, նա պետք է այցելի www.hdm.am կայքն ու շփվի մեր` շարքային սպառողի հետ: Երևի դուք էլ չեք հավատում ձեր տեսլականին ու ձեր առջև դրած նպատակներին, չէ՞: 09.09.10թ (նամակի հեղինակի e-mail: hripsimej@mail.ru)
Պատասխան
Հարգելի Հռիփսիմե, նախ շնորհակալություն նամակի համար: Եթե ձեր մոտ առաջացել են որոշակի հարցեր կապված այն առևտրային կետերի հետ, որտեղից դուք գնումներ եք կատարում, www.hdm.am կայքը հնարավորություն է տալիս այդ մասին ոչ միայն գրել մեզ, այլ նաև կայքի միջոցով արտահայտել ձեր վերաբերմունքը: Ինչ վերաբերում է պարոն Սամվել Ալեքսանյանի խանութների ցանցին, ապա և ես և մեր աշխատակիցներից շատերը բազմիցս գնումեր ենք կատարել այնտեղ և չի եղել և ոչ մի դեպք, որպեսզի կտրոն չտրամադրեն: Իսկ ինչ վերաբերում է շփմանը, ապա կայքում չի նշված, որ հատկապես սպառողի կոնտակտը պետք է լինի սեփականատիրոջ հետ: Տվյալ դեպքում պարտադիր չէ, որ սեփականատերը այցելի կայք: Ցանկացած սուպերմարկետներում կան տասնյակ աշխատակիցներ, որոնցից շատերն այցելում են կայք և կարող են տեղեկանալ նաև իրենց վերաբերվող նյութերին: Եթե դուք շփումն այլ ձևով եք պատկերացնում, խնդրում ենք այցելել մեր գրասենյակ և մենք սիրով կլսենք ձեզ: Գ. Սարգսյան 10.09.10
Նամակ 2
Հարգելի պարոն Գ. Սարգսյան, նախ երևի դուք ու ձեր աշխատակիցներն օգտվում են հիմնականում city-ներից, որտեղ իսկապես կտրոն պարտադիր տալիս են, բայց ինչպես գիտեք, Ս. Ալեքսանյանի գործունեությունը շատ լայն է մեր երկրում, թեկուզ վերցնենք հագուստի աշխարհների... այնտեղ կտրոն տալիս են բացառապես պահանջելուց հետո, որը սպառողի համար նվաստացուցիչ է: Եվ հետո ես Ս. Ալեքսանյանին միայն օրինակ բերեցի, խոսքը նաև մյուս գործարարների մասին է: Եթե ես իմ դժգոհությունը գրեմ, դուք այդ գործարարներին կհասցնե՞ք: Ինչպե՞ս է լինելու մեր շփումը, ինձ համար պարզ չէ: Եվս մեկ հարց, այս կայքը ՊԵԿ-ի միջոցո՞վ է ստեղծվել, որն է բուն նպատակը` աջակցել, որ ստվերը դու՞րս գա, դուք էլ մասնավոր ընկերություն եք, ստվեր կունենաք, դուք ձեր դե՞մ եք դուրս գալիս: Երբ ձեր Նոյ- Ֆիրմայի ստեղծած կայքում մարդկանցից 70 հազար դրամ եք վերցնում ու իրենց վարսավիրանոցները ներկայացնելով իբրև լավագույն` գումար վերցնում, դրա համար հդմ կտրոն տալի՞ս եք, ինչպե՞ս է հարկվում այդ բիզնեսը: Նախապես ասեմ, որ ես ձեր դեմ ոչինչ չունեմ, ուղղակի անհասկանալի է այս կայքի գոյությունն ու՞մ ջրաղացին է ջուր լցնում: Սա ավելի շուտ լոտոյի է նման: 19.09.10 թ. (նամակի հեղինակի e-mail: hripsimej@mail.ru)
Պատասխան
Հարգելի Հռիփսիմե, www.hdm.am կայքը ստեղծվել է բացառապես «Նոյ-Ֆիրմայի» միջոցներով: ՊԵԿ-ի հետ ոչ մի կապ չունի (տես մեր կայքի «Բարի լուրի» տեսանյութը և օգոստոսի 27-28-ի հայաստանյան ԶԼՄ-երը): Այո, ես ուզում եմ որպեսզի ստվերը վերանա, որպեսզի մեր թոռները ապրեն հարուստ և երջանիկ` հզոր և ազատ երկրում: Ձեր նշած ինչ-որ մարդկանցից 70.000 դրամ վերցնելը ծիծաղելի է, թե բամբասանք, դուք որոշեք: Կարծում եմ ես տարիքով ձեզանից շատ մեծ եմ, մի խորհուրդ տամ` չարությունը վատ խորհրդատու է: Գ. Սարգսյան 20.09.10
ՊԵԿ. Եթե ՀԴՄ կտրոններով շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաեւ կտրոն պահանջողների քանակը
Մարտ 14, 2011 | 18:26
Այս տարվա ընթացքում` ՀԴՄ կտրոններով հունվարին անցկացված առաջին վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին նախորդ տարվա վերջին եռամսյակի բոլոր կտրոնները, տրամադրվել է 30 ավտոմեքենա, իսկ ընհանուր առմամբ, տարեսկզբին 326 հազար շահում էր արձանագրվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, փետրվարի 12-ին անցկացված հաջորդ վիճակահանության արդյունքում շահել է 94 հազար քաղաքացի` 2, 3, 4, 5 եւ 6 թվերի համընկնումներով:
«6 թվի համընկնումով 3 քաղաքացի է շահել: 5 թվի համընկնումով էլ 100 հոգի է շահել, որոնցից, կախված գործարքի արժեքի մեծությունից, եւս 6 քաղաքացի կստանա Kia Rio Standart մակնիշի ավտոմեքենա»,- տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա, այս տարի շահումները զգալիորեն ավելացել են` նախորդ տարվա միջին վիճակագրական շահումների քանակի հետ համեմատած: «Այստեղից կարելի է նաեւ հետեւություն անել` եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաեւ կտրոն պահանջողների քանակը»,- ասել է Ա. Մանուկյանը:
«Շատ անսպասելի էր շահումը. գնել էի վերանորոգման ներկեր, բայց չէի էլ պատկերացնի, որ ավտոմեքենա կշահեմ: 28 հազար դրամի առեւտուր եմ արել եւ փոխարենը` շահել ավտոմեքենա»,-նշել է Սերինե Փիրուզյանը, ով եկել էր «Կիա Մոթորս Արմենիա»-ի գրասենյակ` ՀԴՄ կտրոնների վիճակահանությամբ շահած ավտոմեքենան ստանալու: