Օրվա ընթացքում այցելելով կայք` անհրաժեշտ է մուտքագրել տվյալ օրվա ցանկացած քանակի և ցանկացած գումարի (և կարմիր և կապույտ երիզներով) ՀԴՄ կտրոնի ութանիշ համարն ու տրման ամսաթիվը, այնուհետև նկարում պատկերված տեքստը և նշել «գրանցել», իսկ սխալի դեպքում` «ջնջել»: Նույն սկզբունքով թույլատրվում է գրանցել նաև նախորդ օրվա ինչ-ինչ պատճառներով չգրանցած կտրոնները (ցանկացած կտրոն թույլատրվում է մուտքագրել ընդամենը մեկ անգամ):