ՆՊԱՏԱԿ

Նո-ֆիրման, ուսումնասիրելով ՀՀ-ում առևտրի և ծառայությունների ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման նկատմամբ հանրային հսկողության որոշակի ակտիվացման հետ կապված խնդիրները, առաջարկում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման արդյունավետության բարձրացման և հանրային հետաքրքրության դրսևորման իր` ՊԵԿ-ին այլընտրանք նախագիծը` hdm.am կայքում հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների ամենօրյա անվճար համակարգչային խաղարկություն (ընդամենը  երեք քայլ): Ուզում ենք հավատալ, որ hdm.am-ը կդառնա այն հարթակը, որտեղ ձեռնարկատերը, հարկային մարմնի ներկայացուցիչը և սպառողը ազատ և անկաշկանդ կշփվեն իրար հետ:

Մեր գլխավոր նպատակն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղքացի պարզ գիտակցի, որ հդմ կտրոնը դա  ձեռնարկատիրոջ այցեքարտն է, որ նա պարտավոր է տրամադրել սպառողին, և գնումներ  կատարելիս չմոռանա վերցնել այն`  դրանով իսկ ճանապարհ հարթելով  իր իսկ սերնդին դեպի արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:

Հայրենիքը ոչ թե ժառանգություն է ստացած մեր պապերից, այլ պարտք, որը մենք պարտավոր ենք պատվով վերադարձնել մեր թոռներին:

                                                                                                                                      Գագիկ Սարգսյան
                                                                                                                               'Նոյ-ֆիրմայի' նախագահ